«Քարոզարշավի «Այո»-ի երգը արդեն պատրաստ է». Հայկ Ստվեր

«Իմ քայլը» երգի կատարող, երաժշտության հեղինակ ու ձևավորող, ծնունդով երևանցի Հայկ Ստվերը (Հայրապետյան՝ հեղ.) արդեն 6 տարի է՝ Կիևում է բնակվում, Հայաստան է վերադարձել երկու տարի առաջ՝ միանալու ու սատարելու Իմ քայլը շարժման անդամներին, որի մի մասնիկն է նաև հարազատ եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:

Հենց եղբայրն էլ միջնորդել էր, որ Իմ քայլը երգը Հայկը կատարի, սակայն երգիչը միանգամից չի, որ համաձայնվել է:

Հայկ Ստվերն այսօր ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել մակագրելով՝ «Ասում եմ այո». շուտով:

Հիշեցնենք, որ Հայը օրերս ArmDaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ եղբոր միջոցով վարչապետից առաջարկ է ստացել իր բանաստեղծության հիման վրա երգ գրել: Ըստ ամենայնի՝ դա է հենց լինելու քարոզարշավին «Այո»-ի երգը:

Նա նաև նշել էր, որ նախորդի պես սա էլ է լինելու հայրենասիրական:

Հոլովակը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *