Համացանցում արդեն հրապարակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարարի հարսանիքի ու պսակադրության արարողության տարբեր տեսանյութեր:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն և նրա ընտրյալը՝ «Աստղիկ» Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն իրենց հարսանիքն անցկացրել են հայկական ավանդույթներով։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հյուրերը նախ տանը բարեմաղթանքներ հղում նորապսակներին, հետո հարսն և փեսան նկարվում են ռոմանտիկ միջավայրում, պսակադրվում Սուրբ Գայանե եկեղեցում ու պարում ռեստորանում։
Համացանցում հայտնվել էին կադրեր նաև ներկա հյուրերից:
Տեսանյութերից մեկում Արմեն Աշոտյանը բաժակաճառ է ասում ընկերության մասին և ՏՐԻՈյի երգը նվիրում հարս ու փեսային՝ Արփինե Հովհաննիսյանին և ամուսնուն…
Մի խոսքով տժժում են բոլորը։
Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից նոր կադրեր. պարում են հարսն ու փեսան (Video)
Տեսանյութը դիտեք ստորև․