Շտապ! Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով

Սիրելի հայրենակիցներ,

Հիմնվելով Հայաստանի Հանրապետության Պետական սահմանի մասին օրենքի տասնվեցերորդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը եւ Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի երեսունմեկից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են։

Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել են բազմաթիվ մարդիկ։

Բոլորիդ մաղթում ենք առողջություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *