Ստյոպա Սաֆարյանը հենց նոր փակագծեր բացեց․ ՇՏԱՊ ԴԻՏԵԼ ՀԱՅԵՐ

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ մեջ կազմակերպված բաց քննարկումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ, իհարկե, շատ հետաքրքիր էր, ուշագրավ, այն մեծ աժիոտաժ առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային մամուլում՝ իր հետ առաջ բերելով մի շարք հարցեր, ենթադրություններ, դատողություններ։

Անշուշտ, հատկապես Ալիևի ջանքերով քննարկումը արագ վերածվեց պատմաքաղաքական բանավեճի Արցախին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող պատմական փաստերի Ու ադրբեջանական կողմի սուտ տեսությունների վերաբերյալ։

Պատմությունն, անշուշտ, շատ էական է, և ցանկացած էթնոքաղաքական վեճի, այդ թվում Արցախյան հակամարտության պարագայում պատմաքաղաքական բաղադրիչը մեծ կարևորություն ունի։ Եվ այս իմաստով տեղի ունեցածը ինչ-որ տեղ բնական էր։ Ինչպե՞ս էր պատասխանում Փաշինյանը Ալիևի ագրեսիվ հարձակումներին, որքանո՞վ կարողացավ հակադարձել, ի՞նչ ասեց և ի՞նչ մոռացավ ասել՝ այդ մասին շատ է գրվել և խոսվել։

Խնդիրն այն է, որ այս վեճը ստվերեց հակամարտության կարգավորմանը վերաբերող ավելի առարկայական և գործնական հարցերի քննարկումը։ Թեև որոշակի դիրքորոշումներ, մոտեցումներ երկու առաջնորդները, այնուամենայնիվ, հասցրեցին ներկայացնել։

Ալիևն իր խոսքում փորձում էր համոզել, ապացուցել, որ միակ ճիշտ ճանապարհը հիմնախնդրի փուլային կարգավորումն է` նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) շրջակա 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականների վերադառնում են նշված տարածքներ, կարգավորվում են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները, իսկ նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվում է անհայտ ժամկետով։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *