Անժխտելի ու ցավալի փաստ է, որ կորոնավիրուսն աստիճանաբար ու ցավալիորեն արագ ընդլայնում է իր աշխարհագրական տարածվածությունը:
Այս անգամ լուրը վերաբերում է մեր հայրենակցին, ով ապրում է Ամերիկայում:
Ամերիկաբնակ, ծնունդով գյումրեցի Սարգիսը հանրության լայն շրջանակներին առավել ծանոթ է հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի միջոցով: Ժամանակին Սարգիսը փրկել է Քիմ Քարդաշյանի կյանքը՝ արժանանալով նրա գնահատողական, շնորհակալական վերաբերմունքին։
Լիլիթ Հակոբյանը, ով Սարգիսի բարեկամուհին է, իր ֆեյսբուքյան էջում մի ցավալի տեղեկություն է հայտնել, որտեղ ասվում է, որ Սարգիսը վարակվել է կորոնավիրուսով:
Սարգիսը չինացի մտերիմ ընկեր է ունեցել, որի հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել: Ընկերը գործերի բերումով վերջերս Ամերիկայից գնացել էր հայրենիք՝ Չինաստան, ապա վերադարձել ԱՄՆ: Այժմ նրանք երկուսն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում են։
Դրանից հետո մոտավորապես 2 շաբաթ անց Սարգսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բոլորին մաղթում ենք առողջություն։