Այսօր Ամուլսարի բնապահպաններին էին միացել երգիչ Արամոն ու նրա կինը երգչուհի Էմմա Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Արամոն 1985 թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում։ 1985-1989 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։
Նվագել է «Արևիկ» մանկական համույթում։ 1986-1992 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգիչ և թմբկահար, 1993-1997 թթ.՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար։ 1998 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում ու արտասահմանում։
Խաղացել է թատերական ներկայացումներում և Էդմոնդ Քեոսայանի «Մխիթար սպարապետ», «Ծաղրածուի ժպիտը», Դովլաթյանի «Սողանք», «Մեր բակը», Սալեմի «Վոդկա լիմոն», Ռուդակովի «Գնչուհին» և այլ ֆիլմերում։
2012 թ. նկարահանվել է «Հովիվը», 2013 թ.` «Սպիտակ գառան երազը» և «Стрелок» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Որոգայթ» սերիալում։
Եվ այսպիսով՝ Արամոն իր խոսքում ընդգծեց ,որ դեմ է ցանկացած հանքի շահագոծմանը, որովհետև մասնագետների կարծիքով դրանք վնասում են մարդու առողջությանը։
Նա կարծում է վարչապետը կարող է հանքի շահագործումը արգելել՝ պաճառաբանելով, որ ինքը ժողովրդի կողմից է ընտրված, իսկ այս հարցում ժաողովուրդը դեմ է։
Մանրամասները՝ տեսանյութում։