«Սերժը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել․ ասացի՝ ոչ մի դեպքում». Լևոն Տեր-Պետրոսյան

galatv.am-ը գրում է.

2011 թվականի հոկտեմբերի երեքին Լևոն Տեր—Պետրոսյանը Ազատության հրապարակում, անդրադառնալով 1996թ. սեպտեմբերի 26-ի դեպքերին եւ դրանց նմանությանը 2008թ. մարտի մեկի հետ, ասել է.

«96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել Ազգային ժողովի դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ` բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե քսան րոպե հետո չգամ՝ բոլորդ եկե՛ք իմ հետևից:

20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, ու այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես Ազգային անվտանգության ծառայության նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որևէ լիազորություն չունեին ու ենթարկվում էին նրան:

Երբ ներխուժեցին Ազգային ժողով, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է խփել, ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք, սակայն երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առևանգել ու Լինչի դատաստանին են ենթարկել Ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց խփել: Ես մտածեցի ու ասացի՝ միայն օդ, և մի քանի րոպե օդ խփելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որևէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ: Իսկ մարտի մեկին կան տասը կյանքից հեռացած մարդիկ, հարյուրավոր վիրավորներ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *