Շտապ․․․ Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի վեճը

Ակնհայտ է, որ կա «աներեւույթ մի ձեռք», որ ղեկավարում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արցախի հերոսամարտի մյուս հերոսների հանդեպ կատարվող գործընթացները, Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի այս «թեզը» նոր չէ ու շրջանառվում է արդեն գրեթե 2 տարի, այն շրջանառողներից է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, սակայն միայն իր եւ իրեն առնչվող շրջանակի առումով:

Արմեն Աշոտյանի հայտարարությունն այդ իմաստով խորհրդանշական է, իհարկե ոչ «աներեւույթ ձեռքի» իմաստով: Փաստորեն, ՀՀԿ փոխնախագահը հավասարեցնում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 1 այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ Սեյրան Օհանյանը դատարանում ասել էր, որ մարտիմեկյան գործը Հայաստանի Հանրապետության նախկին 3 նախագահների գործն է ու Ռոբերտ Քոչարյանը լինելով ազատազրկված՝ անհավասար պայմաններում է:

Սեյրան Օհանյանը գուցե նույնիսկ նկատի ուներ ոչ միայն այն, որ Քոչարյանն ազատազրկված է, իսկ մնացած 2 նախագահը՝ ոչ, այլ որ ընդհանրապես գործում Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, մյուս 2-ը՝ գրեթե ոչ մի:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *