Շուշան Սամվելի Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Շուշան Պետրոսյանը ծնվել է 1967 թ.-ի սեպտեմբերի քսաներեքին Երևանում։ 1987 թ.-ին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը։ 1993 թ․ -ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը։
1989 – 1991 թթ.-ին աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։ Ձևավորել է երեք ներկայացում՝ «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»։ 1994 – 1997 թթ-ին. աշխատել է Երգի պետական թատրոնում։
1996 թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ 2002-2003 թթ.-ին աշխատել է Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում որպես դասախոս։ 2005 թ.-ից Բնության ու հասարակության վերաբերյալ միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է։ 2006 թ.-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։
Ամուսնացած է և ունի 2 զավակ։
Asekose.am-ի CV հաղորդման հյուրը երգչուհի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն է լինելու. դիտեք անոնսը:
Նախագծի ղեկավար և պրոդյուսեր՝ Արամ Հարությունյան: