Երեկ հայտնի դարձավ, որ «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում հաղթել է Garun Agency կազմակերպությունը, որը 3 մլն դրամ է ստացել:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացել է 1 մլն, երկրորդ տեղը զբաղեցրածը՝ 2 մլն դրամ:
Նշենք, որ մրցույթին մասնակցելու 200-ից ավելի հայտ էր ներկայացվել:
Այս հայտարարությունից այնուհետև բավական լուրջ քննարկումներ սկսվեցին հասարակության տարբեր խավերի կողմից։
Իսկ ահա երգչուհի Շուշան Պետրոսյանը լուսանկար է հրապարակել է ԱՅՈ-ի տարբերանշանի հետ կապված։
Մեղմ ասած մտավորականին ոչ վայել պահվածք․․․ մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ․․․
Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր։ Հանդիսանում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու հանգամանքը հայաստանյան հանրությունը դրական չընդունեց՝ բացասական որակումներ տալով վերջինիս
Շ. Պետրոսյանը իր պատգամավորական գործունեության ժամանակ քաղաքական ակտիվություն համարյա չէր դրսևորել։ Նա ոչ հաճախ էր հանդես գալիս ելույթներով ու քվեարկում էր այն նախագծերի օգտին, որոնց քվեարկում էին ՀՀԿ-ական ողջ պատգամավորները։
Շ.Պետրոսյանը համարվում էր ԱԺ ամենալռակյաց պատգամավորներից, որովհետև ոչ մի անգամ ելույթով հանդես չէր եկել ու ոչ մի օրենքի նախագիծ չէր ներկայացրել քննարկման համար։