ՏԵՍԱՆՅՈՒԹ. 8 ամյա տաղանդավոր հայ փոքրիկը Մաքսիմ Գալկինին խորհուրդ է տվել հայերեն սովորել

8-ամյա հայ թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը ռուսական «Лучше всех» (Բոլորից լավը-խմբ. բառացի թարգմանություն) մանկական հաղորդման ընթացքում ապշեցրել է ամբողջ այնտեղ գտնվող մարդկանց իր կատարմամբ:

Հաղորդման ընթացքում անցկացրած «վարպետության դաս» է անցկացրել Մաքսիմ Գալկինի հետ։ Գալկինը Լիանայից հարցրել է, թե ինչ անվանում ունի գործիքը՝ Լիանան ասել է, որ այն հայերեն թավջութակ են կոչվում, սակայն ինքն այն «թավդուջակ» է կոչում:

Գալկինի այն դիտարկմանը, որ հայերեն չիմացող մարդը ոչ մի կերպ չի կարող հասկանալ դրանց տարբերությունը՝ Լիանան ասել է, որ «հասկանալու համար» հայերեն է պետք սովորել:

Նա թվարկել է նույնպես իր սիրելի 3 թավջութակահարներին՝ Ժակլին Դյու Պրեին, Նարեկ Հախնազարյանին և Սևակ Ավանեսյանին: Գալկինը նկատել է, որ Լիանայի կողմից սիրված աշխարհահռչակ 3 թավջութակահարներից 2-ը հայ են՝ կատակելով, որ լավ է, որ ոչ Ժակլին Դյու Պրեն, այդուհանդերձ, հայտնվել է այդ ցուցակում:

Լիանան նույնպես ասել է, որ ցանկանում է այնքան հանրահայտ թավջութակահարուհի դառնալ, որ նաև Տիեզերքն իմանա իր մասին:

Վերջում հայուհին համատեղ կատարմամբ հանդես է եկել դաշնակահար ու դիրիժող Սերգեյ Ժիլինի ղեկավարությամբ հանդես եկող նվագախմբի հետ:

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *