Փայլակ Ուրուսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժողովուրդ ջան, պետք չէ զարմանալ հայոց պետականությունը բռնազավթող երկու բռնապետերի կալանավորման համար՝ դա օրինաչափ է։
Ժողովուրդ ջան ախր նրանք երբեք Հայաստանի Հանրապետության օրինական նախագահներ չեն եղել։
Աշխարհում չլսված, դաժան ու աննախադեպ կազմակերպված դեպք տեղի է ունեցել 1999թվականին՝ Հայաատանի հանրապետության Ազգային ժողովում, որի ուղղակի կամ անուղղակի մասնակից են այդ երկու մաֆիայի պարագլուխները։
Փետրվարի 25-ին հետևելով դատավարությանը, մի պահ մտաբերեցի մեր մեծերին ու հասկացա, որ նրանք այն աշխարհից պահապան են մեզ, ու որ նրանց ժառանգության շնորհիվ ապրել և ապրելու ենք հազարամյակներ։
Մտովի հիշեցի Սիլվա Կապուտիկյանի խոսքն ուղղված այս ոճրագործներին և շնագայլերին, որն այսօր իրականությոգն է դարձել։ Շատ ժամանակ որոշ մարդիկ օրինակներ են բերում օտարներին, իհարկե, ճանաչելը վատ չի, բայց մեզ Հայրենիքը սիրելու, Հայրենիքով ապրելու ազնիվ, ազատ և անկախ ապրելու անկոտրուն ոգով ներշնչողները եղել են մեր մեծերը։
Հասարակ օրինակ՝ Քաջ Նազարը դա միայն հեքիաթ է, այո, բայց այն անզուգական է, և աշխարհը նման գլուխգործոց չունի։ Մյուս գլուխգործոցները դուք շատ լավ գիտեք. Ժողովուրդ ջան նաև մի զարմացեք, որ ԱՅՈն լինելու է 90տոկոսից ավել։
Առավել մամրամասն դիտեք տեսանյութում.