Արթուր Վանեցյանը ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 8-ին։ Սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի ու իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում:
Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատել է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ Ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2019 թվականին սեպտեմբերի 16-ին հրաժարական է տվել։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը դուստր է ունեցել։ Անունը Մարիա են դրել։
Երեխան ծնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Կնոջ հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։
Հիշեցնենք՝ Վանեցյանը ունի երկու որդի, ավագ որդին՝ Արտյոմը շուտով կդառնա 20 տարեկան, իսկ կրտսեր որդին՝ Դավիթը՝ 12: