Ռուսաստանի ծանր հարվածը Թուրքիային. Ինչ կարող է անել Հայաստանը

Արդյոք Անկարան սկսելո՞ւ է ավելի մասշտաբային պատերազմ Ռուսաստանի ու Սիրիայի դեմ: Հավանաբար շատ բան կախված է, թե ինչ կորոշի ՆԱՏՕ-ն, ինչ կանի Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ կաջակցե՞ն, թե՞ ոչ, ու ինչպիսի՞ բնույթի ու ծավալի կլինի աջակցությունը:

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սպառազինություն կտրամադրե՞ն, ռազմական աջակցություն կտրամադրե՞ն Թուրքիային, թե՞ ոչ: Քանի որ քաղաքական աջակցությունն Անկարային թերևս բավարար չէ:

Մյուս կողմից՝ այդ դեպքում կստացվի, որ ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն են մտնելու Ռուսաստանի հետ բախման մեջ:

Եվ այդ հանգամանքն էլ Ռուսաստանի համար կբարդացնի նահանջը, քանի որ շատ դժվար կլինի ռուսաստանցիներին բացատրել, որ հաղթաբեր Պուտինը նահանջեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կանգնեցին Թուրքիայի կողքին կամ մեջքին:

Այլ կերպ ասած՝ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ռազմական օգնությունը կամ դրա թեկուզ իմիտացիան կնշանակեն, որ Թուրքիային ու Ռուսաստանին էլ ավելի են մղում Իդլիբի ծուղակ:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *