Աշխարհը շարունակում է ցնցած պահել կորոնավիրուսը։ Ինչպես գրվում է մամուլում, կորոնավիրուս հայտնաբերվել է Իրանում, ասում են որ նաև Վրաստանում և Ադրբեջանում։
Իսկ մեր տարածաշրջանում, կորոնավիրուսի հայտնաբերման մասին որևէ տեղեկություն չկա։ Իսկ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանի Հանրապետությունում՝ Աստղիկ բժշկական կենտրոնում, կյանքից հեռացել է Իրանի քաղաքացի, որը ըստ տեղեկությունների, տառապում է թոքաբորբային հիվանդությամբ։
Այս պահին մեր ցամաքային սահամանները բաց են միայն Վրաստանի հետ և եթե իրականություն դառնան այդ տեղեկությունները, որ Վրաստանում էլ է հայտնաբերվել կորոնավիրուս, պետք է ընդունեն որոշում Հայաստանի և Վրաստանի սահմանը փակելու հետ կապված։
Բայց փակել միայն մարդատար մեքենաների համար, փակել միայն մարդկանց տեղաշարժը երկրից երկիր, բայց ինչպես Իրանի հետ, այնպես էլ Վրաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը առևտրային հարաբերությունները թողնում է։
Եվ հայկական բեռնատարները կարող են Վրաստանով անցնել Ռուսաստանի Դաշնություն․․․
Մանրամասները դիտեք տեսանյութում՝