Վերջին հարցազրույցը ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, իր վախճանից մեկ շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին հարցազրույցը ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, իր կյանքից հեռանալուց մեկ շաբաթ առաջ, Նյու Յորքի Արձագանք հայկական հեռուստատեսության հետ: Հարցազրույցը վարում է Արա Մանուկյանը: Քսան տարի առաջվա հարցազրույցը, կարծես, ճիշտ այսօրվա խնդիրների մասին է:

«Համաշխարհային բանկի և միջազգային վալյուտային տարեկան հաշվետու համաժողովն է, և Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բլոկի նախարարները, վարչապետի գլխավորությամբ գտնվում են Վաշինգտոնում ։

Բանակցում ենք ընստ էության բոլոր խոշոր կազմակերպությունների հիմնադրամների հետ՝ համաշխարհային բանկի, միջազգային վալյուտային ֆոնդի, Եվրոբանկի, Եվրոմիության, ինչպես նաև Ամերիկյան կազմակերպությունների՝ Ամերիկյան ֆինանսների դեպորտամենտի, Պետ դեպորտամենտի և բազմաթիվ այլ կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ։

Շուրջ 25-30 կազմակերպություն, դեպորտամենտ, որոնցից յուրաքանչյուրի հետ կան առանձին խնդիրներ, եթե համաշխարհային բանկի և միջազգային ֆոնդի հետ հարաբերությունները, հիմնականում Հայաստանում իրականացվող կառույցքային բարեփոխումների ծրագրեն են, որոնք ֆինանսավորվում են այդ կազմակերպությունների կողմից, Ապա Ամերիկյան՝ հատկապես USA-ի փոխհատուցման կազմակերպության հետ դա և կառույցվածքային բարեփոխումների, և գումանիտար օգնության խնդիրներն են։»- նշել է Վազգեն Սարգսյանը։

Ի դեպ մեր արխիվը ամբողջությամբ վնասվել էր ջրհեղեղի պատճառով, որն էլ դժվարությամբ վերականգնվել է: 1999թ.-ի հոկտեմբերի 27–ից 20 տարի անց:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *