ՀՈԳՆԵԼ ԵՄ ԼՌԵԼՈՒՑ. Մհեր Արմենիայի ֆանտաստիկ գրառումը Հեղափոխության և հանրաքվեի մասին

Երգիչ երգահան Մհեր Արմենիան խոսել է ապրիլի 5-ին անցկացվող հանրաքվեից ու թավշյա հեղափոխությունից , նա նույնիսկ իր էջում տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը «ԱՅՈ»-ի պոստերներով .

«Հոգնել եմ լռելուց .
Անձամբ ես չեմ մասնակցել թավշյա հեղափոխությանը , որը տեղի ունեցավ իմ երկրում 2018 թվականին: Սակայն ես տեսել եմ մարդկանց դեմքերի ուրախությունը, ես տեսա, թե ինչ հույսով են նրանք սպասում մեր երկրում այս փոփոխություններին:

Փոփոխությունները եղան: Դրանք տեղի են ունենում նույնպես այժմ, սակայն ինչպես ասում են «Մոսկվան միանգամից չի կառուցվել»:

Մենք պետք է հասկանանք , որ հնարավոր չէ փոփոխությունները զգալ այնքան արագ , որքան մենք բոլորս ենք ցանկանում , մեզ պարզապես չի հերիքում համբերությունը:

Հայաստանի նոր ղեկավարությունը անում է հնարավոր ամեն բան , որ արդարացնեն ամբողջ այն մարդկանց հույսերը , ովքեր իրենց ձայն են տվել երկրիս նոր իշխանություններին:

Ես իմ ողջ կյանքում հետևել եմ ու շարունակելու եմ հետևել, թե ինչ է կատարվում Հայաստանում , ինձ համար, որպես Հայրենասեր մարդու, իմ հայրենիքի ճակատագիրը շատ էական է:

Հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին ու դա պետք է լինի սահմանադրական բարեփոխումների ու փոփոխությունների միջոցով: Այդ ընթացքում արդեն բոլորս կտեսնենք մեր երկրում տեղի ունեցածի ամբողջական պատկերը:

Անձամբ ես 2020 թ-ի ապրիլի 5-ին ասելու եմ իմ ԱՅՈ-ն Հեղափոխությանը ու բարեփոխումներին: Ես կողմ եմ նոր իշխանությունների ամբողջ այն փոփոխություններին , որոնք միայն բարորություն կբերեն մեր երկրին :

Ես խնդրում եմ որ իմ խոսքերը չքաղաքականացնեք , սա զուտ իմ անձնական տեսակետն է:» – ասել է երգիչը ու վերջում ավելացրել հեշտեգներ:

#այո #armenia# #primeminister

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *