ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանի Կորոնավիրուսը . Դավիթ Ջալալյանը գիշերը իրարանցում է առաջացրել մամուլում

Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսը․ Ինչպես պաշտպանվել վտանգավորի ինֆեկցիայից․․․․

Այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ջանք և եռանդ չեն խնայում կորոնավիրուս կոչեցյալը Հայաստան բերելու համար։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե հասարակությանը մատուցվում է տեղեկություն վիրուս կոչեցյալի կործանիչ հետևանքների մասին։

«Հրատապ․ Կորոնավիրուսը հասավ Խորվաթիա», «Կորոնավիրուսը Հայաստանի սահմանին է» ու այդպիսի այլ վերնագրերով լուրերը դարձել են մեր կյանքի ուղեկիցը։

Ի դեպ, կորոնավիրուսի Խորվաթիա հասնելու ու այդ տեղեկության հրատապ տարածման հեղինակը գործընկերս է ով աշխատում է մեր երկում բարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցներից մեկում։

Լրագրողական էթիկայի կաննոններից ելնելով չեմ նշում նրա անունը։ Արդյո՞ք կարելի է հրատապ տեղեկություն համարել վիրուսի Խորվաթիա հասնելը։ Պատասխանը թողնում եմ ընթերցողիս հայեցողությանը։

Ընդգծեմ զուտ, որ եթե նույնիսկ կորոնավիրուսը (եթե նման վիրուս իսկապես գոյություն ունի ու այն սուտ չէ) հասնի Հայաստան, տվյալ տեղեկությունը հրատապ որակելը մեղմ ասած ճիշտ չի լինի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն սովորական գրիպից տարեկան միջինը մոտ 650 մարդ է կյանքից հեռանում։

Այստեղ հարց է ծագում, ինչո՞ւ ոչ ոք չի խոսում գրիպի տարածման, կամ գրիպից մահացածների մասին։ Կորոնավիրուսից անհամեմատ ավելի քիչ մարդիկ են կյանքից հեռացել մինչ օրս ու մեծ թվով մարդիկ արդեն իսկ ապաքինվել են։

Իմ խորին համոզմամբ, կորոնավիրուսը աշխարհի մակարդակով գլոբալ բուտաֆորիա է, որի նպատակներիի ու հետևանքների մասին կիմանանք ավելի ուշ։ Այն, որ կորոնավիրուսը «ռասկրուտկա» է արվում գլոբալ մակարդակով նույնպես պարզ է։

Իսկ ինչու է, կորոնավիրուսը «սուպերռասկրուտկա» արվում հատկապես Հայաստանում։ Ինչու կորոնավիրուսին, նախորդած հայտնի ու հնչեղ վիուսները ինչպիք էին թռչնի կամ խոզի գրիպը հայ հասարակության շրջանում ոչ միայն սարսափ չէին առաջացնում, այլ մեծամասնաության կողմից դիտվում էին մատների արանքով։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *