10 հիմնական կանոն ընդդեմ կորոնավիրուսի
83 000-ից ավելի մարդ է այսօրվա դրությամբ վարակված COVID-19-ով, նրանց մեծամասնությունը Չինաստանում է։ Ավելի քան 2,800 մարդ կյանքից հեռացել է հենց այս վիրուսի պատճառով։
Ի՞նչ անել։
10 հիմնական կանոն, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
1. Հաճախակի լվացվեք օճառով կամ մաքրեք ձեռքերը սպիրտային լուծույթներով։
2. Կանոնավորապես մանրէազերծեք խոհանոցային և աշխատանքային սեղանները։
3. Պատահական լրատվամիջոցների տեղեկատվությունից խուսափեք, վստահելիներից ստացեք Ձեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները։
4. Ջերմող կամ հազ ունեցող ցանկացած մեկը պետք է հրաժարվի ճամփորդելուց։ Եթե այս ախտանիշները ճամփորդության ընթացքում են ի հայտ գալիս, տեղեկացրեք ուղեկցող անձնակազմին միանգամից։
5. Հազալ կամ փռշտալ անձեռոցիկների մեջ, դրանք նետել աղբարկղն և լվանալ ձեռքերը։
6. 60-ն անց մարդկանց խուսափել բազմամարդ վայրերում հայտնվելուց և հիվանդատես գնալուց։
7. Եթե մեկը վատառողջ է, պետք է մնա տանը, կապ հաստատի բժշկի հետ և հայտնի ախտանիշների մասին։ Այս վիրուսի հիմնական աշխատանիշներն են ջերմությունը ու չոր հազը։
8. Եթե վատառողջ մեկը մնում է տանը, պետք է մեկուսանա` սնվի և քնի առանձին։
9. Շնչառական ցանկացած խնդրի դեպքում միանգամից դիմել բժշկի։
10. Առողջության համաշխարհային կազմակերպությունը նորմալ է համարում մարդկանց մտահոգությունը ու խորհուրդ է տալիս առանց խուճապի մատնվելու քննարկել` ինչպես ապահով մնալ աշխատավայրում, դպրոցում, համայնքում։
Առողջ եղեք։
Խնդրում ենք կիսվել, որպեսզի ձեր ընկերներն էլ լինեն տեղեկացված