Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մարտի մեկը կարծես թե սանդուղքի մի կոտրած հենակը լինի, որ թույլ չի տալիս ժողովրդին հաջորդ քայլն անել, շարունակել ապրել, առաջ գնալ։
Վարպետի ձեռք է պետք, որ կամ կոտրած հատվածը վերանորոգի, կա՛մ փոխարինի նորով։ Իսկ այլ սանդուղքով ժողովուրդը բարձրանալ չի ուզում․ սա է նրա ճանապարհը և նա մի աստիճան արդեն հաղթահարել է ու բարձրացել է։ Առաջին և ամենակարևոր քայլը հեղափոխությունն էր, Հայաստանի ազատագրումը։
Հաջորդ քայլերն արդեն առանց հերթականության կարող եք թվարկել ինքներդ, մարտի մեկի գործն էլ արդեն ձգելու տեղ չունի․ պարանը մի բարակ թելի է նմանվում, և ամենազավեշտալին այն է, որ պարանը երկու կողմից էլ հանրապետականներն են քաշում։
Մի քանի հարցեր ունի հայ ժողովուրդը, որի պատասխաններն ակնկալում է նախկին, բարոյականություն քարոզող իշխանությունից։
Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։