4rd.am-ը գրում է․ «Դուխով» գլխարկ էլ դիր, ու պրծ
«Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ». Վիտալի Բալասանյան:
«ՉԻ». Ընկերոջ մոտ կոնկրետ անձի երկվություն է: Պայքարելու է իր ու իր ընկերների դեմ:
Օրինակ, պայքարելու է քրոջ որդու դեմ, որը բազում օբյեկտներ է սեփականաշնորհել Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում: Պայքարելու է իր քիրվաներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի դեմ: Վերջիններս աշխատելով դոտացիայի հաշվին ծերը ծերին հասցնող Արցախի նախագահի պաշտոնում՝ հասցրել են էական կապիտալներ կուտակել Արցախում, Հայաստանում և արտերկրում:
Պայքարելու է Քոչարյանի դեմ, ում համար օրը մի քանի անգամ ստորագրում է, որ նա ազատ արձակվի: Պայքարելու է Սերժ Սարգսյանի դեմ, ում հետ առիթը բաց չի թողնում լուսանկարվել ու պարել:
Պայքարելու է գեներալների դեմ, որոնց մի կողմից համարում է հերոսներ, սակայն ովքեր կառուցել են չորս հարկանի առանձնատներ:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝