Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է: Հեռուստադիտողը նրան գիտի «Ձիավորը, ում սպասում էին», «Ավտոբուս», «Լաբիրինթ», «Մեր բակը», «Մեծ քաղաքի փոքր պատմությունը», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Սեր եւ ծիծաղ», «Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Շոկոլադ ուտող զինվորը», «Թաղի զավակը», «Հալածված առաքյալը» ներկայացումներից: Դե իսկ «Վերվարածները» հեռուստասերիալում նրա մարմնավորած կերպարը մինչ այժմ թարմ է մարդկանց հիշողություններում:
-Ընդգծեցիք, որ Փաշինյանի նման ամեն բան երեսին ասող եք, հետաքրքիր է՝ ի՞նչ տեսատեկ ունեք այժմյան իշխանության գործելաոճի մասին: Թավշյա հեղափոխությունից անց Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել:
-Շատ բան է փոխվել, մեր երկիրը կամաց-կամաց դեպի լավն է գնում, մաքրվում է: Նախկին տականքները «մեյդան են» ընկել, ավել-պակաս խոսում են խուլիգան լկտիները…Նիկոլ Փաշինյանին շատ եմ հավանում, նա քայլող հանրագիտարան է: Էլ բան չունեն ասելու, Փաշինյանի որոշ քննադատներ ասում են՝ անգլերեն ակցենտով է խոսում…Այ, հողերս գլխներիդ…Դուք անգլերեն երկու բառ խոսեք, այնուհետև այդպիսի բան ասեք, արդեն չգիտեն՝ ինչից կախվեն… Էդ ջահել տղան երկու տարում սպիտակեց…
Հպարտանում եմ մեր վարչապետով, սակայն նույնպես վատ եմ զգում, որ այդպիսի բարդ իրավիճակում է հայտնվել: Շատ թիկունքից խփողներ ունեցավ…Փաշինյանը իջնում է ժողովրդի մեջ, բոլորի քթով-մռթով է շարժվում:
Անցած իշխանության ժամանակ ո՞վ կարող էր այսքան քննադատել երկրի ղեկավարությանը: Ներկայիս իշխանության մեջ էլ տարբեր տեսակի մարդիկ կան: Ոմանք սկզբում սրտացավ են երեւում, այնուհետև պարզվում է՝ տենց չեն: Փաշինյանին այժմ օդ և ջրի պես հավատարիմ մարդիկ են պետք: Աստված տա՝ այդպիսիք շատ լինեն: