Սարսափելի հայտարարություն ! Աֆիցերները իրենց քամակը փրկելու համար զինվորին են փուռը տալիս

Այսօր վերաքննիչ դատարանում նախատեսված է Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցի քննության նիստը։

Մովսիսյանները վերաքննիչ դատարանում բողոքարկել են խափանման միջոց կալանավորումը փոփոխելու խնդիրը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի երեսունին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից գնդակներ էր արձակել իր կրծքավանդակի շրջանում:

Եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական կյանքի ավարտը:

Դեպքի առթիվ 1-ին կայազորային քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *