Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականի հունիսի քսանմեկին, Երևանում։
2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ:
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ.
![]()
Բոլոր տասնհինգ տարեկան աղջիկները պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կանցնեն հատուկ սքրինինգային հետազոտություններ՝ ուղղված իրենց վերարտադրողական առողջության պահպանմանը:
Բոլոր նոր գրանցված ամուսնական զույգերը մինչև հղիությունը պլանավորելը պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կարող են անցնել հետազոտությունների մի նոր փաթեթ՝ վերարտադրողական առողջության խնդիրները գործերը նպատակով:

Կընդլայնվեն հղիների նախածննդյան հսկողության ծավալները՝ ընդգրկելով ավելի շատ հետազոտություններ պետական պատվերով
մատուցվող ծառայությունների շրջանակներում: Այս ամբողջ պետական ծրագրերը նպաստելու են ծնելիության խթանմանը մեր երկրում:
Տեսանյութը դիտեք ստորև՝