ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Վազգեն Սարգսյանը հուզվում Հայաստանի անկախության մասին խոսելիս

Արցախյան ազատամարտն Էական կերպով պայմանավորեց Վազգեն Սարգսյանի Ապագա ճակատագիրը։

Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` որպես արցախյան ազատագրական պայքարի կազմակերպիչներից մեկը։

1990-91թթ. իր հրամանատարության Տակ միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի Հաստատուն հանձնաժողովի նախագահ։

Նա լայն Ներդրում է ներդրել հայրենի հողը և սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։

Վազգեն Սարգսյանը մեծ եռանդ է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի կազմավորման գործում։
Նրա էության եւ խառնվածքի հիմնական գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։

Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն համադրվագ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների Մոտեցումը։ Իր մեջ ի սկզբանե նշված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից հելած իր զինակիցներին։

1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։ 1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։ 1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։

1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։ 1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։

1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման եւ «Հայրենիք» շքանշանի։

Տեսանյութը՝ ստորև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *