Ապրիլի 5-ը վստահության հանրաքվեի օրն է:
Սա ա՛յն վստահությունն է, ինչից Վրաստանում ժամանակին չվախեցավ Սահակաշվիլին ու հաղթանակ տարավ:
Սա ա՛յն վստահության հանրաքվեն է, որից չի՛ վախենում Նիկոլ Փաշինյանը ու հաղթանակ կտանի:
Սա ա՛յն վստահության հանրաքվեն է, ինչից շան պես վախեցավ ռոբիկ քոչարյանը, երբ սահմանադրական դատարանը ռիսկ էր արել իր որոշման մեջ ամրագրել մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել:
Սուտ ընտրություններով «հաղթած» ռոբը վախեցավ, ու ընդդիմությունն էլ չկարողացավ օգտվել ՍԴ-ի այդ որոշումից:
Սա ա՛յն վստահության հանրաքվեն է, որից վախենում են քաղաքական աղբանոց նետված մնացուկները ու իրենց երերուն «ոչ»-ի համար պայքարում են ոչ բացահայտ, այլ մի քանի հատ շակալներ են ասպարեզ հանել: «ԱՅՈ»-ի համեմատ նրանց այդ «ոչ»-ը ընդամենը շան հաչոց է, կաղկանձ է, մղկտոց:
Սա ա՛յն վստահության հանրաքվեն է, որից այնուհետև ՀՔԾ-ն իր շարքերը պիտի մաքրի ռոբի հավատարիմ ընկեր աղվան հովսեփյանի կադրերից, որոնք նախորդ հանցագործներին, թալանչիներին բռնել-բաց թողնել վախվորած խաղն են խաղում: «Հետք» լրատվականի տեսագրությունները լեփ-լեցուն են նախկիններին մերկացնող նյութերով, որոնցում տարոն մարգարյանի, սեյրան օհանյանի, նեմեց ռուբոյի, գալուստ սահակյանի, հովիկ աբրահմյանի ու շատ շատերի դղյակներն են և սահման չունեցող հողամասերը:
ՀՔԾ-ի կամ գլխավոր դատախազի համար դժվա՞ր է նայել այդ նյութերը, դժվա՞ր է «Հետք»-ի համարձակ, անաչառ լրագրողներին ներգրավել կոռուպցիայի հայտնաբերման և վերացման գործընթացին: Մի՞թե դժվար է հասկանալ, որ արդեն պայթած ական վանեցյանի կեղտոտ կապերի շնորհիվ շարունակում է տուժել հեղափոխության առաջամարտիկներից և նվիրյալ Դավիթ Սանասարյանը:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։