President.am-ը գրում է.
«Նա գիտեր իր խաչի զորությունը, որը միշտ ծառայեցրեց իր երկրին ու ժողովրդին.»- Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Վազգեն Սարգսյանի 60 ամյակին նվիրված հանդիսությանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երեկ մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, արցախի հերոս՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակին նվիրված տոնական հանդիսությանը և հանդես եկել ելույթով։
«Վեհափառ տեր , Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո Նախագահ՝ Սիրելի Արմեն Սարգսյան, սիրելի Արամ Սարգսյան: Գիտեմ որ Արամն այսօր արցախում է, և այնտեղի հերոսական ժողովրդի հետ միասին տոնում է Վազգեն Սարգսյանի հոբելյանը։
Պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի երկրապահներ, Վազգեն Սարգսյանի հարազատներ, ընկերներ, զինակիցներ, սիրելի հայրենակիցներ՝ այսօր միասին նշում ենք Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60 ամյակը։
Անգնահատելի են Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծառայությունները հայոց բանակի կազմավորման և կայացման գործընթացներում։ Նա հսկայական և առանձնահատուկ ներդրում ունի մեր հաղթանակների մեջ։»
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.