Դավիթ Սանասարյանը շատ կարևոր գրառում է կատարել բուկլետ ճղող աղջկա մասին

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական քարոզարշավն էր իրականացնում մետրոյում: Նրան սովորականի պես մոտենում էին անծանոթ անձիք, խոսում, կիսվում իրենց անհանգստացնող խնդիրներով՝ ստանալով համարժեք խորհուրդներ:

Այս անգամ վարչապետին օգնում էին ու ուղեկցում իր դուստրերը՝ Շուշանն ու Մարիամը: Նրանք նաև մասնակցում էին բուկլետներ բաժանելու գործընթացին:

Այս անգամ քարոզարշավի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել. մի աղջիկ պատռում ու Փաշինյանի վրա է նետում իրեն փոխանցված քաղաքացու անձնագիրը: Փաշինյանի արձագանքը շատ հավասարակշռված ու ճիշտ էր այս պարագայում: Նա մեղմ ժպտում է ու պատասխանում, որ ժողովրդավարությունը հենց դրա համար է:

Այնուհետև նա սովորականի պես շարունակում է իր շրջայցը՝ բարձրաձայն հիշեցնելով սպասվող առաջիկա ընտրության և դրա կարևորության վերաբերյալ:

Անդրադառնալով երեկվա կատարվածին, Դավիթ Սանասարյանը գրել է․

Աղջկան հանգի՛ստ թողեք. որքան էլ, որ անդուր և բարեկրթությունից հեռու էր, ամեն դեպքում անկեղծ էր իր արարքի մեջ․․․ Ես վստահ եմ, որ վարչապետը նույնպես անկեղծ էր իր հանդուրժողական վերաբերմունքում, և դա գովելի է․․․

երկրի ղեկավարը պետք է էդպիսին լինի, բայց ինձ համար ավելի նողկալի են կեղծ բարեկիրթները և բարեպաշտները, ովքեր բացահայտ քեզ գովում են, բայց ամեն հարմար պահի թիկունքիցդ հարվածում․․․
Սիրում եմ բոլորիդ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *