Նյու Մեդիա լրատվամիջոցը հայտնում է, որ րոպեներ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Հաղթանակի կամրջի մոտ:
Մի քաղաքացի ցանկացել է իրեն ցած գցել կամրջից: Դեպքի վայր են եկել բոլոր համապատասխան օրգանների ներկայացուցիչները, նմանօրինակ դեպքերի ժամանակ պատասխանատու անձիք:
Այդ պահին պատահանականության սկզբունքով այդ տեղով անցել է վարչապետ Ն. Փաշինյանը: Նա կանգնեցնել է տվել մեքենան, իջել, որ հասկանա, թե ինչ է կատարվում այդտեղ:
Հայտնի է դարձել, որ քաղաքացիներից մեկը ցանկանում է իրեն ցած նետել կամրջից, իսկ համապատասխան մարմինների ներկայացուցիչները փորձում են նրան հետ պահել այդ ճակատագրական քայլից: Քաղաքացին հատած է լինում կամրջի ամենավտանգավոր եզրագիծը:
Նիկոլ Փաշինյանը մոտեցել և երկար զրուցելուց հետո քաղաքացու հետ՝ նրան համոզել է հետ վերադառնալ անվտանգ գոտի: Փաշինյանը քաղաքացուն առաջարկել է իր մեքենայով գնալ:Այնուհետև Նրանք միասին հեռացել են կառավարական մեքենայով: