ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարի, թե՞ Մաշոկ. ահա, թե ով է վարչապետի բուկլետը պատռած աղջիկը․ ինչ պատմությունների մեջ է հայտնվել նա

Երեկ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ մետրոյում: Մարտի վեցին Հաաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 2 դստրերի հետ հանրային վայրերում մոտ երկու ժամ քարոզարշավ իրականացրեց՝ ապրիլի հինգին ընտրատեղամասեր գնալու և Սահմանադրական փոփոխություններին «Այո»-ի օգտին քվեարկելու խնդրանքով։

Արդյունքում, մետրոյում վարչապետը, Այո-ի թռուցիկը տալով եւ ջերմ զրուցելով քաղաքացիների հետ, մոտեցավ մի երիտասարդ աղջկա ու վերջինիս ևս թռուցիկ տվեց, իսկ ահա երիտասարդ աղջիկը պատռեց Նիկոլ Փաշինյանի տված բուկլետը ու գցեց նրա վրա։

Երիտասարդ աղջկա պահվածքը զարմացրեց ներկաներին, թե նա ինչու էր այդ աստիճան ագրեսիվ:

Այսպիսով , մետրոյում բուկլետը պատռած եւ վարչապետի վրա նետած երիտասարդ աղջկա գործունեության վերաբերյալ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես վերջինիս անունը Մարի է , բայց նրան ծանոթները անվանում են Մաշոկ: Մարին, կամ բոլորին հայտնի Մաշոկը աշխատել է «Փեթակ» առեւտրի կենտրոնում, բայց ավելի ուշ լքել է իր աշխատավայր եւ սկսել է իր գործունեությունը ոստիկանության ստորաբաժանումներից մեկում:

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները, որոնց անուները հարգելի պատճառով չենք հրապարակում, մեզ հայտնեցին, որ Մարին հաճախ է ոստիկանության համազգեստով այցելել իր նախկին աշխատավայր՝ «Փեթակ» առեւտրի կենտրոն, եւ, այսպես ասած, «իրեն լավ զգացել»: Առեւտրի կենտրոնի աշխատակիցների խոսքով Մարին առեւտրի կենտրոնում աչքի է ընկել իր կոպիտ գործելաոճով:

Օրինակ, եթե որեւէ մեկը նրան նայել է ոչ այնքան հաճելի աչքով, կամ գնորդներից մեկը մի բան այն չի արել, Մարին ագրեսիվ կերպով է արձագանքել եւ՛ իրեն ոչ այդքան հաճելի աչքով նայած քաղաքացիներին, եւ՛ իրեն ոչ ցանկալի հաճախորդներին: Ասել է, թե առեւտրի կենտրոնում հաճախ է խնդիրներ ստեղծել եւ այդ ամենի արդյունքում հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *