Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է մի դեպքի մասին, մարտական հերթապահություն իրականացնելիս: Բաքվի տեղեկության համաձայն, դեպքը տեղի է ունեցել Ղազախի շրջանում:
Ինչպես պարզ է, դեռ ամիսներ առաջ ադրբեջանցիները Տավուշի հետ սահմանին բանակային ստորաբաժանումները փոխարինեցին սահմանապահ ծառայությամբ, որն իր սպառազինությամբ գրեթե չի տարբերվում կանոնավոր բանակից:Այդ հանգամանքը պարզ դարձավ օրերս, երբ տեղի էր ունեցել դիվերսիայի փորձ, որը կանխվել էր, ոգ ադրբեջանական կողմը հետ էր մղվել, թողնելով կորուստներ:
Ադրբեջանը հայտնել էր մեկ դեպքի մասին: Այդ մարդու մասին տեղեկությունը նշանակում է, որ միանգամից չեն խոստովանել երկու կորստի մասին, որովհետև այդպիսով կհաստատեին, որ եղել է հենց դիվերսիայի փորձ, ու երկու զոհը հենց դրա հետեւանք է:
Ադրբեջանը վերջին օրերին Տավուշի սահմանի ուղղությամբ ագրեսիա է իրականացնում: Պետք է արձանագրել երկու էական հանգամանք՝ Բաքուն Տավուշի ուղղությամբ սադրիչ քայլեր է կատարել ռուս-թուրքական իդլիբյան բախման ֆոնին:
Շատ Հնարավոր է, դա եղել է Թուրքիայի անմիջական ցուցումով՝ Ռուսաստանի դեմ խաղարկելու համար, հնարավոր է նույնպես, որ Ադրբեջանն ինքն է փորձել ձուկ որսալ պղտոր ջրում:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.