Առաջին լրատվականը ներկայացնում է Մարտի 1-ի գործով վկա Գագիկ Քոչինյանի լրացուցիչ հարցաքննությունը.
Հարց- Նախկինում՝ նույն քրեական գործի շրջանակներում, Դուք հարցաքննվել եք։ Մասնավորապես, որպես վկա, առաջին անգամ ցուցմունքներ եք տվել 2008թ․ հունիսի 26-ին, որում ասել եք հանգամանքներ իրականացրած ծառայության վայրերի, տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նույնպես Ձեր կողմից կատարված գործողությունների շուրջ։
Կրկին անգամ Ձեզ առաջարկում եմ ասել՝ հիշյալ ցուցմունքով ներկայացված հանգամանքները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, ցուցմունքները ճի՞շտ են, թե՞ ոչ, ու ի՞նչ ունեք ավելացնելու։
Պատասխան- 2006թ․ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսից մինչ 2009թ․ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսը ծառայել եմ ՀՀ ՈԶ 1001 զորամասում, բայց գործուղված եմ եղել 1032 զորամաս՝ սկզբում որպես գրոհային դասակի հրաձիգ, իսկ 2008թ․ սկզբից՝ որպես առաջին հետախուզական դասակի ավագ հետախույզ։
2009թ․ լրացել է պայմանագրի ժամկետը, ու ես ազատվել եմ ծառայությունից։ 2016 թվականից մինչև առ այսօր ծառայում եմ ոստիկանության զորքերի 1031 զորամասում՝ որպես դասակի հրամանատար, զորամասը գտնվում է Երեւան քաղաքի 1-ին մաս կոչվող թաղամասում։
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.