Ալիևը Ադրբեջանը չգտավ քարտեզին․ Պուտին-Էրդողան պակտը խափանվեց․․․

Մարտի հինգին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինը եւ Էրդողանը որոշակի համաձայնությունների եկան, կապված սիրիական Իդլիբում հրադադարի, առկա շփման գծի պահպանման եւ Մ 4 ռազմավարական մայրուղու համատեղ պարեկության հետ:

Չնայած այս համաձայնությանը, նախորդ օրերին Իդլիբում զինված միջադեպեր են տեղի ունեցել: Սիրիական կողմը հայտնել է դեպի Հմեյմիմի ռուսական ավիաբազա ուղղված անօդաչու սարքեր խոցելու, ինչպես նաեւ ահաբեկչական բազմաթիվ խմբերի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ:

Փորձագետները նշում են, որ Մոսկվայում Պուտին-Էրդողան համաձայնությունները միջանկյալ բնույթ ունեն, որոնց ճակատագիրն անհայտ է: Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հետ չի կանգնելու Իդլիբն ամբողջությամբ ազատագրելու ծրագրից:

Միեւնույն ժամանակ, նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ բանակցությունների ժամանակ չի շոշափվում սիրիական Աֆրինի շրջանի վերաբերյալ, որը լիովին անցել է Թուրքիայի վերահսկողության տակ:

Թուրքիան ու Ռուսաստանը Սիրիայում լուծում են բազմաթիվ խնդիրներ:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *