Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, հրամանագիր է ստորագրել, որով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020թ. ապրիլի 5-ը: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական քարոզարշավն էր իրականացնում մետրոյում: Նրան սովորականի պես մոտենում էին անծանոթ մարդիկ, խոսում, կիսվում իրենց անհանգստացնող խնդիրներով՝ ստանալով համարժեք խորհուրդներ:
Քարոզարշավի ժամանակ մի արտասովոր դեպք է գրանցվել. մի աղջիկ պատռում ու Փաշինյանի վրա է նետում իրեն փոխանցված քաղաքացու անձնագիրը: Փաշինյանի արձագանքը շատ հավասարակշռված և ճիշտ էր այս պարագայում:
Նա մեղմ ժպտում է ու պատասխանում, որ ժողովրդավարությունը հենց դրա համար է:
Հետո նա սովորականի պես շարունակում է իր շրջայցը՝ բարձրաձայն հիշեցնելով սպասվող առաջիկա ընտրության ու դրա կարևորության վերաբերյալ:
Համացանցում հայտնվել է ձայնագրություն, ուր մետրոյի «հերոսուհին» հայտնում է, թե ինչպես է բուկլետը ճղել և նետել դեպի վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան:
Տեսանյութը՝ ստորև.