Ռուսաստանի Դաշնության Պետդումայի «Եդինոյա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան՝ նա, որ տասնամյակներ առաջ թռել է տիեզերք, առաջարկել է զրոյացնել ՌԴ նախագահ Պուտինի նախագահական ժամկետը եւ նոր Սահմանադրության ընդունումից հետո նրան տալ նորից առաջադրվելու հնարավորություն:
Ավելի վաղ, ՌԴ լիբերալ-դեմոկրատ Ժիրինովսկին առաջարկել էր չեղարկել նախագահի ընտրությունը եւ չինական մոդելով նախագահ ընտրելու հնարավորություն տալ Պետխորհրդին:
Դրա հնարավոր նախագահ էլ դիտարկվում է Պուտինը, որը Սահմանադրությամբ նախատեսում է ավելացնել Պետխորհրդի լիազորությունը:
Ինքը Պուտինը վերջերս ասել էր, թե չի ուզում լինել Պետխորհրդի նախագահ, քանի որ դա կբերի երկիշխանության: Նա միաժամանակ ասել էր, թե Ռուսաստանին պետք է ուժեղ նախագահական իշխանությունը:
Պուտինը ձեւացնու՞մ է, թե մտադիր է հերթական ժամկետն ավարտելուց հետո հեռանալ՝ որ առաջանա «ազգովի խնդրանքի» գործընթաց, թե՞ այդ «խնդրանքը» ձեւավորվում է նրա հնարավոր հեռանալու հետ կապված խուճապից:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝