Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանեցի տղա

Խոսելով վարչապետի արձագանքի վերաբերյալ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մեխակն ասաց, որ դրանից իրեն վատ է զգացել․

«Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձանից ներողություն խնդրեր»,- նշեց կուրթանեցի տղան՝ ասելով, որ այս պահին իրենց տուն է այցելել Ազգային ժողովի պատգամավոր, վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը։

Կուրթանեցի երեսունչորսամյա Մեխակ Առաքելյանն ասաց, որ այն օրը վարչապետի արձագանքից անակնկալի է եկել, չէր սպասում նման վերաբերմունքի, դրա համար էլ չկարողացավ լիարժեք ներկայացնել իրավիճակը․

«Սխալը ես էի, պապանձվեցի, ամաչեցի, չկարողացա խոսել։

Ֆեյսբուքներում ինչ ասես՝ գրում են իմ հասցեին, ասում են՝ «այ բոմժ», սակայն չեն հասկացել, թե ես ինչ էի ուզում ասել։ Երբ վարչապետը սկսեց ջղայնանալ, ես էլ ձայն չհանեցի, այդ պահին վիրավորվեցի, բայց դե վիրավորվեմ-չվիրավորվեմ, միևնույն է՝ բան չի փոխվելու»,- ասաց Մեխակը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել քարոզարշավ իրականացնելիս։

Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *