Նիկոլի ցնցող ելույթը՝ կուրթանցի տղամարդու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ հասկանալով և ընդունելով իր սխալը։ «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց մարտի 11-ին Սիսիան քաղաքում կատարված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ժամանակ։

«Ստեփանավանում մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ երկրաշարժից տուն է կորցրել, ասացի, որ պետք է ճշտենք՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Այնուհետև, երբ սկսեց խոսել, որ տուն չունի, տնակում է ապրում, ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ այլ առողջ տղամարդու՝ տան հարցով։

Ես նրան իմ պատկերացումն ասացի, որ պետք է աշխատի առողջ տղամարդը և իր ընտանիքի բոլոր կարիքները հոգա, ուրիշ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Երեկ տեսահոլովակ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի»,- ասաց ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասեց նաև, որ այդ տեսանյութը նայելուց հետո մտածում է, թե արդյոք այդ տղայի հետ խոսակցության մեջ ինչ-որ սխալ բան է ասել։ «Ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս քաշվել ու չասել իր առողջական վիճակի վերաբերյալ։

Հիմա ներողություն եմ խնդրում Մեխակից և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից»,- նշեց վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը։

Մարտի 7-ին Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի ու կուրթանցի երիտասարդի զրույցը ոչ միանշանակ էր ընդունվել հասարակության կողմից: Մի մասը նրա արձագանքը կոշտ էր համարել, մյուս մասը՝ դրանում մոտիվացնող երանգ էր նկատել: Այս թեմայով քննարկումները սոցիալական ցանցերում չէին դադարում արդեն մի քանի օր:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *