Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց ըստ որի՝ Հայաստանում հայտաբերվել են կորոնավիրուսով վարկաված երեք մարդ։
Երեք պացիենտները, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը։
«Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից մեկը Իտալիայի (տարիքը` 51), իսկ երկուսը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից 2-ն այս պահին չունեն գանգատներ: 3-րդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները: Ավելացնենք նաև, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»,– ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը չորսն է։