ՈՒՇԱԳՐԱՎ. Նոր Կորոնավիրուսի մասին այս գրառումը կատարել է սովորական մի իտալացի. Այն սթափեցրել է ամբողջ աշխարհը

Նարե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի տեսակ սթափեցնող էր…

Այս գրառումը կատարել է սովորական մի իտալացի։ Մի տեսակ ցանկություն առաջացավ թարգմանել։ Խնդրեմ կարդացեք հայերենը ստորև.

«Այս գրառումը կատարում եմ Իտալիայից դուրս գտնվող իմ ընտանիքի անդամների ու ընկերների համար…

Րոպեներ առաջ մեր ողջ երկիրը հայտարարվեց որպես ‘առանձնացված զոնա’։ Մեզ ասացին, որ վաղն առավոտից ազգային մակարդակով մեկուսացում է լինելու։ Սա պատմական երևույթ է։ Վերջին տարիների պատմության մեջ ոչ մի արդյունաբերական տնտեսություն աձդպիսի բանի միջով չի անցել…

Մենք լավ ենք։ Հետևում ենք Իտալիայի կառավարության՝ տանը մնալու մասին որոշմանը, որի Համաձայն՝ մարդիկ չպետք է տանից դուրս գան, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։ Ծնողներս ևս հետևում են այս որոշմանը, թեև հորս ճանաչողները գիտեն՝ որքան բարդ է դա Էռնեստոյի համար…

Սկզբում մենք վիրուսի հետ կապված լուրերը լուրջ չէինք ընդունում։ Բողոքում էինք, որ լրատվամիջոցները անտեղի պանիկա են տարածում՝ ստեղծելով հիստերիա (և շատ դեպքերում դա այդպես էր)։ ուրեմն մենք կարծում էինք, որ վիրուսը լուրջ չի անրադառնա մեզ վրա ու որ երկրի տնտեսությունը պետք է առաջնային լինի, իսկ մենք պետք է նորմալ կյանքով ապրենք։ Ես հենց այդպես էլ անում էի մինչև անցած ուիքենդ…

Այդ ժամանակ էր, որ հստակ դարձավ, որ այս վիրուսն աննկարագրելի արագ է տարածվում ու ավելի շատ մարդ է կյանքից հեռացնում, քան մեզ թվում էր։ 460 մարդ է կյանից հեռացել են վերջին մի քանի օրվա ընթացքում։ Եվ ո՛չ, նրանք միայն ծերեր չէին։ Նրանց մեջ կային 40-50 տարեկան մարդիկ։ Սակայն որ ամենակարևորն է՝ այդ երբվանից է մեր մեծերի կյանքն ավելի պակաս կարևոր, քան մերը…

Ամենամեծ խնդիրն այն է, որ վիրուսը շատ արագ է տարածվում, իսկ դա նշանակում է, որ եթե նաև հիվանդներից մի քանիսը հոսպիտալացման կարիք ունենան, շատ հիվանդներ լինելու դեպքում հիվանդանոցները ուղղակի տեղ չեն ունենա։

Մարդիկ գալիս են հիվանդանոց չկարողանալով շնչել և նրանց ռեսպիրատորներ են պետք, որոնց թիվը սահմանափակ է։ Յուրաքանչյուր մարդու ռեսպիրատորը պետք է 6֊8 օր (մեր հիվանդներից մեկին այն պետք եղավ 3 շաբաթ), որը նշանակում է, որ այնուհետև եկող մարդկանց համար ռեսպիրատորներ բոլորովին չեն լինում…

Մեր առողջապահական համակարգը աշխարհի մասշտաբով լավագույններից է։ Վարակի էպիկենտրոնը Միլանն է, զարգացած աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկը, որտեղ տեղակայված են եվրոպական լավագույն հիվանդանոցներից մի քանիսը, բայց արի ու տես՝ նրանք պարզապես չեն հասցնում։ Այսօր հայտարարեցին, որ ստիպված են ընտրել՝ ում բուժել և ում թողնել, որ մեռի։ Պատերազմի նման է…

Սա շատ տխուր է Իտալիայի համար։ Մեր տնտեսությունը մեծապես կտուժի, բայց կառավարությունը քաջություն ունեցավ դրամատիկ, նույնիսկ ծայրահեղ քայլի դիմել։ Այդուհանդերձ, շատ մեծ պասիվություն եմ տեսնում աշխարհի մակարդակով։ Մեր եվրոպացի հարևանները և նաև ԱՄՆ֊ն բացարձակ անպատրաստ են թվում։ Բայց սա գալիս է ու ամեն տեղ շուտով ավելի վատ է լինելու…

Խնդրում եմ, սկսեք մտածել։ Հասկացեք, որ սա ԼՈՒՐՋ Է։ Եթե կարիքը չլիներ, Չինաստանը մի քանի օրում հիվանդանոցներ չէր կառուցի։ Եվ եթե սա այսքան լուրջ չլիներ, Իտալիան ռիսկի տակ չէր դնի իր ամբողջ տնտեսությունը։

Յուրաքանչյուրս կարող ենք մեր մասն անել՝ զգոնության ցուցսբերելով։ Եթե ամեն մեկս մեր հասանելիքն անենք, ամեն ինչ ավելի շուտ կավարտվի…

PS. Ահա թե ինչ տեսք ունի Հռոմն այսօր (ոչ նկարները ես չեմ արել, ես տանից դուրս չեմ եկել)։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *