Ալիևի բերանը լեզու դնողները. Վարչապետը Պաշտոնական Հայտարարություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրանտ Եգորովիչը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պետք եղած ժամանակ Ալիևով ուրախանում էին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ Ալիևը ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին նորից խոսեց մեր մասին, մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ:

Անշուշտ, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանի որ իր համար շատ ավելի նախընտրելի են «իզմեր» չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը:

Ալիևն անդրադարձել է նույնիսկ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ: Ի տարբերություն ոմանց, մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել ու ընբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է նմանատիպ ասոցիացիաների պատճառ դառնալ:

Իսկ անցած ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է զուտ Հայաստանի այժմյան իշխանությունների ուրախության հետ:

Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք»:

«ՉԻ». Մեզ այնքան հետաքրքիր է, թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն: Աշոտյանը չի ասում, այնպես որ, կարող ենք զուտ կռահել:

Երբ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և դա քոչարյանականները ու հանրապետականները հրճվանքով տարածում են, ապա դրանով Ալիևի բերանը լեզու եք դնում: Վերջինս, տեսնելով այդ հրճվանքը, ենթադրում է, որ կարելի է խոսել թեմաներից, որոնք Հայաստանում գրկաբաց կընդունեն:

Երբ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայիս իշխանությունների մասին մի ապուշ բան են գրում, նույն քոչարյանականներն և հանրապետականները դա ուրախությամբ տարածում են, մի հատ էլ դրա վրա ստատուսներ են գրում, իրար լայքում: Հիմա ո՞վ է դրել Ալիևի բերանն այդ լեզուն:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *