Ինչպես ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ

Նոր կորոնավիրուսը կարող է վարակի նշաններ ցույց չտալ մի քանի օր, այդ դեպքում ինչպես իմանալ, թե վարակվա՞ծ է մարդը, թե՞ ոչ։

Վերջին տվյալների համաձայն՝ ինկուբացիոն շրջանը կարող է տեւել քսանութ օր՝ մինչեւ COVID տասնիննի ի հայտ գալը։ Այդ ժամանակ մարդու ջերմությունը բարձրանում է, սկսվում է հազ, թոքերում հայտնաբերում են ֆիբրոզ մինչեւ հիսուն տոկոս, եւ արդեն շատ ուշ է լինում։

Թայվանի փորձագետները ներկայացնում են պարզ ինքնաստուգում, որը կարելի է կատարել ամեն առավոտ։ Խոր շունչ քաշեք եւ շունչը պահեք մոտ տասը վայրկյան։ Եթե հաջողությամբ ավարտեք վարժությունն առանց հազի, առանց անհարմարության զգացողության, դա ապացուցում է, որ թոքերում ֆիբրոզ չկա, այսինքն՝ վարակ չկա։

Բերանն ու կոկորդը միշտ պետք է խոնավ պահել, չթողնել, որ չորանա. ամեն տասնհինգ րոպեն մեկ մի քանի կում ջուր խմեք։ Ինչո՞ւ։ Անգամ, եթե վարակն անցնում է ձեր բերան, խմելու ջուրը կամ այլ հեղուկներ լվանում են այն կերակրափողի եւ ստամոքսի միջոցով։ Այդ միջավայրում հայտնվելով` ստամոքսի թթուները սպանում են բացիլը։

Եթե բավարար քանակությամբ հեղուկ չեք օգտագործում, բացիլը կարող է հայտնվել շնչուղիներում, որոնց միջոցով էլ՝ թոքերում։ Դա շատ վտանգավոր է։

Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես գրանցվել է վարակի չորս դեպք։

Կիսվեք ձեր ընտանիքի, ընկերների և բարեկամների հետ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *