Սերժը չեր սպասում նման բան Քոչարյանից․․․ Մամուլը թնդաց երեկ գիշերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դավիթ Ջալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հիմա դուք որսորդ եք, թե․․․ Սերժ Սարգսյանը 10։0 հաշվով հաղթում է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ մեր երկրում։ Վերհիշենք, որ մինչ Փաշինյան-Տուսկ հանդիպումը, ԵԺԿ նախագահի հետ հանդիպել էր նույնպես ՀՀԿ կուսակցության առաջորդ Սերժ Սարգսյանը։

Եւ այժմ ՀՀԿ-ի «թայֆան» փորձում էժանագին մեթոդներով համոզել, որ Սարգսյան-Տուսկ հանդիպումն իր բնութով ու նաև ձևաչափով շատ ավելի հիմնավոր է մեր երկրի համար, քան Փաշինյան-Տուսկ հանդիպումը։ ՀՀԿ-ի դեռ գոյություն ունեցող կերակրատաշտից սնվող լրատվամիջոցները ևս գրում են մեր երկրի վարչապետի եվրոպական կառույցի կողմից մերժվելու մասին։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանիդպել էր նույնպես Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Եվ ահա Սերժ Սարգսյանի ենթակա Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, սակայն դա եվրոպացիների համար բավարար չէր։ «Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի մասին զեղումներին, որինցից այնուհանդերձ պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջակացությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» քայլերով։ Եվրոպական կողմը, իր հերթին նախընտրություն է տվել Արցախյան հակամարտության կարգավորման թեմային, վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչի մասին հիշատակում հայկական տարբերակում չկա։

Իր հերթին կառավարության տարբերակում խոսք է գնում Վիզաների ազատականացման խնդրի մասին, որի շուրջ եվրոպական կողմը լուռ է», – ֆեյսբուքյան իր էջում բառացիորեն գրել է Աշոտյանը։

Շատերը կհամաձայնեն, որ ՀՀԿ-ական գոծչին իսկապես դժվար է հասկանալ։ Ավելի հստակ, այս տաֆտալոգիան ընկալելու համար ժամանակ վատնելն ուղղակի վնասակար է առողջության համար։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *