Ի՞նչ է պատմում Ծաղկաձորում մեկուսացված Էջմիածնի բնակչուհին

Երեկվանից Ծաղկաձորում մեկուսացվածների թիվն ավելացավ, իսկ պատճառը հայտնի նշանդրեքն էր: Նշանդրեքին հարսի կողմից որպես խնամի մասնակցած մեկը, որ ևս մեկուսացվել է, ասում է, որ ինքնազգացողության փոփոխություն չունի, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով հիմա մեկուսացման մեջ է:

Նրանից բացի մեկուսացման մեջ են նաև նրա ընտանիքի մյուս անդամները, ովքեր մասնակցել են նշանադրությանը: Կինն ասում է, որ նշանադրության ժամանակ ընդհանրապես ոչ մի նշան չեն զգացել, որ փեսայի մայրը առողջական խնդիրներ ունի:

Փեսայի մոր, հոր և զարմիկի մոտ արդեն իսկ հաստատվել է վիրուսի առկայությունը: Մյուս կասկածյալները դեռևս մեկուսացման մեջ սպասում են իրենց արդյունքներին:

Մեկուսացման մեջ գտնվող կինը պատմում է, որ երեկվանից առհասարակ հյուրանոցի՝ իրենց հատկացված սենյակից ոտքերը դուրս չեն դրել, որովհետև մշտապես գտնվում են տեսախցիկների հսկողության տակ:

Հենց դուռը բացում են, միջանցքում տեղադրված տեսախցիկները ֆիքսում են իրենց շարժը, և նրանք հանդիմանական զանգեր են ստանում:

Կինը վստահեցնում է, որ իրենց ցանկացած զանգին ու պահանջին արագ արձագանք է կատարվում:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *