Այսօր Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ հայտարարել թարմ տեղեկություն կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև կոչ անել դրա կանխարգելման ուղղությամբ։
Առաջին իմ տեղեկատվությունը, որ ցանկանում եմ հայտնել մեկուսացված անձանց շրջանակից, ովքեր մեկուսացվել էին շփում ունենալու պատճառով մի հաստատված հիվանդի հետ, խոսքը Էջմիածնի հիվանդի մասին է։ Երկու դրական հաստաված տեստ ունենք, այսինքն՝ այն անձինք, որոնք մեկուսացվել էին, ունենալով գանգատներ, տեղափոխվել էին ինֆենկցիոն հիվանդանոց և նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել։
Այս պահին իրենք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն և սա արդեն կարծես թե դարձել է մի ախտանիշ, երբ որ ջերմությունը բարձրանում է, հետո նորից իջնում է։
Նրանց ընտանիքները արդեն մեկուսացված են և հիմա պարզվում է՝ արդյո՞ք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝