Շտապ հայեր․ Չինաստանի սենսացիոն հայտարարությունը ցնցեց աշխարհը

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը թվիթերյան բլոգում գրառում է կատարել, որը առանց վարանելու հնարավոր է համարել ընդհուպ աշխարհաքաղաքական սենսացիա:

Համենայնդեպս, Չինաստանի պաշտոնյան հայտարարել է, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինվորականները:

Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել լինել թափանցիկ ու ներկայացնել Ամերիկայում կորոնավիրուսի պատկերը: «Ե՞րբ է ԱՄՆ-ում զրոյական պացիենտ հայտնվել: Քանի՞ մարդ է վարակվել: Ինչպե՞ս են կոչվում հիվանդանոցները: Հնարավոր է, ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Ուհան: Թափանցիկ եղեք: Բացահայտեք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պետք է մեզ բացատրություն տա»,- գրել է չինացի պաշտոնյան:

Այն, որ կորոնավիրուսի ծագման մասին արվում են, այսպես ասած, կոնսպիրոլոգիական դատողություններ, որ վարակը ունի
արհեստական ծագում կամ քաղաքական մոտիվ, նորություն չէ:

Բայց լրիվ ուրիշ բան է, երբ գերտերության, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետության պաշտոնյան ուղղակի հայտարարում է ԱՄՆ-ի հանդեպ կասկածի վերաբերյալ և հարցեր ուղղում Նահանգներին:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *