Միլանում ապրող հայուհին պայթեցրեց համացանցը . Եվա Պապիկյանի ուշագրավ կոչն ու խորհուրդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 3000-ով, կյանքից հեռացածների թիվը հատել է 1000-ի շեմը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

Այս առիթով, Իտալիայում գտնվող հայ աղջիկը, ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել.

«Բարև Ձեզ, ես Եվան եմ, ապրում եմ Միլան քաղաքում՝ Իտալիայում։
Միլանը՝ վիրուսի էպիկենտրոնն է։
Ուզում եմ մի քիչ զրուցեմմեէ վիճակից՝ էն ինչ որ ապրում ենք մենք այսօր, ասեմ, որ բժիշկ չեմ, մասնագիտությամբ բժշկության հետ կապ չունեմ, բայց ականատեսի աչքերով պատմեմ Ձեզ՝ այն, ինչ որ այստեղ կատարվում է։

Ամեն ինչ սկսվեց մոտ մի ամիս առաջ՝ Կոտոնիո քաղաքից, որը Լամբարդիայի փոքրիկ քաղաք ա, այնտեղ գրանցվեց առաջին դեպքը։ Կոչվում է՝ պացիենտ առաջին, որը վարակել էր իրա կնոջը, հետո գնացել էր բառ՝ վարակել էր ընկերներին, բառի հաճախորդներին և այլն։ Իրենք էլ իրենց հերթին վարակել էին մնացածներին։

Բայց հետո պարզվեց, որ 0 պացիենտին չեն գտնում, և այդ 0 պացիենտը եկել էր Գերմանիայից։ Հիմա ես որ մեկնաբանություններ եմ գրում՝ ասում են պանիկա ես անում, ընդամենը 4 հոգի կա Հայաստանում։ Ուզում եմ ասեմ, որ այստեղ սկսվել է ամեն ինչը 1 հոգուց ։

Քիչ-քիչ սկսեցին փակել Կոդոնիա քաղաքը, այսինքն այդտեղից մարդիկ չէին կարող դուրս գալ։ Հետո տարածվեց Միլանում, Բերգամո՝ մի խոսքով, ամբողջ Իտալիայում կան վարակվածներ։»

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *