Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հրանտ Բագրատյանը կոչ է անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին․ նոր սադրանք պետության դեմ
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկա հայտարարությունը ոչ այլ ինչ էր քան ակնհայտ սադրանք, որը հղի է ծանր հետևանքներով։
Մասնավորապես, Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ներկապահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ի՞նչ անի։ Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի վերաբերյալ։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են»։
Անդրադառնամ Բագրատյանի թերևս կալանավայրերի մասին շեշտադրումներից մեկին։ «Ազատ արձակել ամբողջ կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության և մի քանի ուրիշ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և Հայաստանից բացակայելը բացառվում է»,- գրել է ՀՀ նախկին վարչապետը։
Սկսեմ նրանից, որ կալանավայրը հանդիսանում է հասարակությունից ամենամեկուսացված տարածքներից մեկը։
Մանրամասները դիտել ստորև՝ տեսանյութում