Ֆեյսբուքյան օգտատեր Ջիվան Աբրահամյանը այսօր ուղիղ եթերում անդրադարձել է Էջմիածնում կատարվող իրավիճակի մասին պտտվող լուրերին.
«Հիմա մի շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել Ձեզ հետ կորոնավիրուսի հետ կապված.
Երկու իրարամեժ տեսանկյուններ են, այսպես ասած դեմ հանդիման եղել՝ մեկը ծայրահեղ մերժողականությունն է, մյուսը՝ անհասկանալի տագնապային մոտեցումը.
Այսօր հիմնականում խոսելու եմ հենց դրա մասին։ Նաև մի խնդրանք ունեմ բոլորին.
Ամենամեծ խնդրանքս այն է, որ այս կորոնավիրուսի հետ կապված ոչ մեկդ քաղաքական դիվիդենտներ մի հավաքեք, քաղաքական աստառներ այս ամեն ինչին մի տվեք։ Սա ամբողջ հայ ազգի համար մի կարևոր շրջափուլ է, որում պետք է համախմբվածություն լինի։
Ինչ-որ ինֆորմացիաներ են տարածում Էջմիածնի քաղաքապետի հետ կապված՝ կորոնավիրուս և այլն, դրանք կարծում եմ ստոր քաղաքական քայլեր ու խաղեր են։ Եթե ինչ-որ անհրաժեշտություն լիներ նման ինֆորմացիայի, կարծում եմ պետք է քաղաքապետը դա տարածեր։ Եթե չի տարածել ուրեմն՝ անիմաստ է։
Եթե ունեք ինչ-որ քաղաքական նկատառումներ այդ ամեն ինչի շուրջ՝ սպասեք այս կորոնավիրուսի համաճարակից դուրս կգանք, և ձեր բոլոր քաղաքական դիտարկումներն ու հարցադրումները կանեք։ Քանի դեռ այս կորոնավիրուսի կառանտին վիճակում ենք, անթույլատրելի են այդ քաղաքական խաղերը։»
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։