Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նա հիմա Ոստիկանության ռեզերվում է։
Ոստիկանությունից կադրային այս որոշման վերաբերյալ ստանդարտ պատասխան են տալիս՝ պնդելով, որ Բիչախչյանն ազատվել է մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների արդյունքում։
Իհարկե, այս դեպքում ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե հրաժարականի կամ՝ այսպես ասած, պլանային ազատման, այլ՝ ըստ էության, պաշտոնանկության հետ, մանավանդ, որ աշխատանքից ազատվել է նաև Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը։
Բարդ չէ նույնիսկ կռահել, թե որոնք են ոստիկանության երկու բարձրաստիճան աշխատակիցների աշխատանքից ազատման իրական պատճառները, մոտիվները։
Փետրվարին Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել։ Ղանաղունյանն իր նամակում ասել էր Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացիություն ստանալու գործընթացում հանդիպած բազմաթիվ խոչընդոտների վերաբերյալ։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝