Կիսվեք ձեր ընկերների հետ, որ իրենք էլ ավելի տեղեկացված լինեն.
SARS-CoV-2, ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։
Նոր կորոնավիրուսը կանանց և տամարդկանց շրջանում տարածվում է հավասար չափով, բայց դրանից առաջացող բարդությունները զանազան են՝ կախված սեռից, տարիքից, նախկինում տարած հիվանդություններից։ Այս մասին հայտնում է գերմանական DW ալիքը։
Չինաստանում պարզել են, որ մինչև քառասուն տարեկանների մոտ վարակից կյանքից հեռացման դեպքերը շատ փոքր թիվ են կազմում։ Իսկ վաթսունհինգ տարեկանից հետո կյանքից հեռացման դեպքերը մեծ թափով աճում են տարիքի համեմատությամբ։
Այսպես, ութսուն տարեկանից բարձր տարիք ունեցողների մոտ կյանքից հեռացման դեպքերը 14,8 տոկոս են։ Այս մասին եզրակացությունների մասնագետները եկել են յոթանասուներկու հազար երեք հարյուր տասնչորս վարակակիրների տվյալների ուսումնասիրությունից։
Նոր կորոնավիրուսից կյանքից հեռացման դեպքերը, ըստ այդ հետազոտության, ավելի հաճախ պատահում են ուրիշ աայլ հիվանդություններ ունեցողների մոտ։ Մասնավորապես, վտանգավոր խմբում սրտանոթային հիվանդություններ, դիաբետ և այլ հիվանդություններ ունեցողներ են: